Հերոսների ծնողները իրավունք ունեն արգելելու Փաշինյանի մուտքը Եռաբլուր
Գլխավոր » Լրահոս » Հերոսների ծնողները իրավունք ունեն արգելելու Փաշինյանի մուտքը Եռաբլուր

Հերոսների ծնողները իրավունք ունեն արգելելու Փաշինյանի մուտքը Եռաբլուր

Որտեղ Նիկոլ Փաշինյանն է, այդտեղ ուրիշ մարդ չպետք է լինի, որովհետեւ պարանոիդալ վախ ունի իր անձի նկատմամբ, եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյական պարսավանքից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

https://youtu.be/6nPRwSpn8Vw

«Մարդը չունի ինքնասիրություն, մարդ, որն ասում է՝ պատրաստ եմ անգամ դավաճանելու, բայց այդ թուղթը ստորագրել, այդ մարդուց ի՞նչ եք ակնկալում: Զոհվածների ծնողները արդար են եւ իրավունք ունեն արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»:

Անդրադառնալով ընդդիմության որդեգրած գործողությունների ու մարտավարության նկատմամբ հասարակության բողոքներին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Չպետք է մոռանալ, որ ընդդիմությունը մեծ ռեսուրս չունի, ընդդիմությունը ունի ճիշտ այնքան ռեսուրս, որքան մարդ կանգնած է իր թիկունքին։ Եթե հանրությունը իրոք ցանկանում է, որ քշենք այս չարիքին, ապա պետք է պատրաստ լինի գալ ու մեկտեղվել ընդդիմության շուրջ, և այդ բողոքը չարտահայտի խոհանոցում, շուկայում և այլն»,- ասաց նա։

Հարցին՝ քայլելուց բացի մարտավարական որևէ փոփոխություն կա՞ ընդդիմության գործողություններում, Խաչատրյանն ասաց․ «Դու անում ես գործողություն՝ ելնելով նրանից, թե ինչքան մարդ է հավաքվել։ Օրեր առաջ ԱԺ-ի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այնպես չէ, որ ամենամեծ հավաքն է տեղի ունեցել, եղել է ինքնաբուխ հավաք, տարբեր մարդիկ տարբեր ուղերձներ են հղել։ Կարծում եմ, որ այդ պահին մենք ճիշտ ենք վարվել, գիշերը ժամը 11-ին հավաքել փակ շենքի մոտ և ինչ գործողություն պահանջել։ Գործողությունը ինքնանպատակ չէ, մտնեինք դատարկ շենք, որ ի՞նչ անեինք։ Եթե այդ բողոքողները հաջորդ օրը առավոտյան հավաքվեին ԱԺ-ի դիմաց, պրոցեսները կարող էին այլ ճանապարհով գնալ։ Եթե հասարակությունը չի հավաքվում, գոհ է այս իշխանություննեից, ի՞նչ տարբերակ եք առաջարկում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

yerkir.am

1