ՀԲԸՄ-ն հրավիրում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին «Նաիրի» ընտանեկան ճամբար
ՀԲԸՄ-ն հրավիրում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին հանգստյան օրերն անցկացնելու Ծաղկաձորում գտնվող ՀԲԸՄ-ի անվճար «Նաիրի» ընտանեկան ճամբարում:
Ճամբարին կարող են մասնակցել 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 2013-2019 թթ. ծնված երեխաներն ու նրանց մայրիկները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան ճամբարներին:
Առաջարկվում է հագեցած ճամբարային ծրագիր, հոգեբանական աջակցության թերապիաներ, երեքանգամյա սնունդ և, իհարկե, ուրախ ու հաճելի ժամանց:
Մանրամասները՝ հղմամբ
