ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի խմբապետական կազմի անդամները ստացան վկայագրեր
Գլխավոր » Լրահոս » ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի խմբապետական կազմի անդամները ստացան վկայագրեր

ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի խմբապետական կազմի անդամները ստացան վկայագրեր

Հունիսի 8-ին ՀՄԸՄ Հայկ Հովսեփյան բանակավայրի մեջ իրենց տեսական եւ գործնական աշխատանքները ամբողջացնելուց հետո, ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի խմբապետական կազմի անդամները ստացան «Այբ» կարգի վկայագրեր:

Սեմինարի ընթացքում պատասխանատուները յուրացրել են բոլոր դասախոսությունները և հանձնել քննություն, որի արդյունքների հիման վրա էլ ստացել են կարգը։

Սեմինարի գործնական մասը ամփոփել են Հայկ Հովսեփյան բանակավայրում, որտեղ էլ տեղի է ունեցել «Այբ» կարգը հանձնելու արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՄԸՄ ԿՎ անդամ քույր Սանդրա Վարդանյանը, Արցախի մեկուսի վարչության անդամները։

Սեմինարի տեսական մասը անցկացրել է Մարո Քեշիշյանը, իսկ գործնական մասը անցկացրել է Սևակ Նազարյանը: Գործնական փուլում իրենց աջակցությունն են ունեցել ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Վահան Չերազ մասնաճյուղի աստիճանավորները։

1