«Հազարամյակներ անցած ժողովուրդ էինք, այսօր լոկ ամբոխ ու խալխ ենք»․ Դավիթ Վանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » «Հազարամյակներ անցած ժողովուրդ էինք, այսօր լոկ ամբոխ ու խալխ ենք»․ Դավիթ Վանյան

«Հազարամյակներ անցած ժողովուրդ էինք, այսօր լոկ ամբոխ ու խալխ ենք»․ Դավիթ Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․

«Մեզանից մեկը, ով մարմնավորում է մարդկային ամենազզվելի ու քստմնելի հատկաանիշները, ով նախանձ է ու ստախոս, ով՝ ոչ ասպետ է, ոչ ջենտլմեն, վախկոտ է ու պոռոտախոս, անսիրտ է ու լկտի, ցինիկ է ու հայրենադավ, մեր շնորհիվ դարձել է մեր սուրբ Երկրի ղեկավարը, ու բաժանել է մեզ մասերի, տանուլ է տվել թե հողը, թե մեր լավագույն տղաների թանկարժեք կյանքերը, թե մեր պատվախնդրությունը, ու մենք հանդուրժում ենք նրան, ծափահարում այդ թշվառ նազարին ու աղ ու հացով դիմավորում։

Հոգով ստրուկներ ենք մենք, ազատության ու անկախության անարժան, իսկ հեղափոխությունը ստրուկի համար տիրոջը փոխելու ճանապարհ է լոկ։ Եվ սա տանում է մի նոր Եղեռնի, անկախ նրանից, թե ի՞նչ կասի Բայդենը, կամ Պուտինը, կամ մեկ այլ ուրիշ նախագահ։

Սակայն․․․ Վերջապես Սյունիքը ելավ ոտքի, ցույց տվեց ստահակին իր տեղը, սակայն քնած է վարդագույն քաղքենի քաղաքամայր Երևանը ու նրա քաղաքացին։

Երևանը Հայաստանի փորն է։ Բազմիցս ասել եմ ու ասում եմ։ Երևանը Հայաստանը կուլ է տալու, դարձնելու է քաղաք պետություն, ռեզերվացիա, որտեղ Ձեր սուրճը կխմեք Ձեր սիրած կասկադներում, մինչև որ թուրքը կամ արաբը այն էլ սրի կքաշի, եթե այսպես շարունակվի։ Կարծում եք պատահական է՞ Սյունիքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը համընկնում նրա այցին։ Ոչ։ Նա այնտեղ գնաց սադրելու։ Միայն թե մոռացավ ասել, որ Սյունիքը Հայաստան է ու վերջ։ նա Սյունիքն էլ կտա, ապա Տավուշը, իսկ Դուք Ձեր կանանց ծոցից դուրս չեք գա։ Կտաք նույն հարցերը, կասեք, որ ատում եք նրան, սակայն չեք տեսնում մեկ այլ թեկնածուի, ու այդպես շարունակ, մինչև որ մի նոր Արամ Մանուկյան կփրկի կամ չի փրկի Երկիրը, մինչև որ թուրք ասկյարը ատրճանակի կոթով կծեծի անձամբ Ձեր դուռը։ 

Խեղճուկրակ հայրենակիցներ․ Ես Ձեզ չեմ մեղադրում։

Ես մեղադրում եմ երեսուն տարվա բոլոր իշխանություններին, որ վատնեցին, մսխեցին Արցախյան Առաջին Ազատամարտի հաղթանակի էներգիան, պետություն կերտեցին, բայց քաղաքացի՝ ոչ։ Խորհրդային միությունը իր բոլոր թերություններով հանդերձ կերտել էր այդ կենտրոնաձիգ Հայ քաղաքացուն։ Եվ նա էր, որ հաղթեց ու ազատագրեց։ Մենք վատնեցինք կենտրոնաձիգ քաղաքացու այդ կերպարը ու հիմա՝ խալխ ենք, էլի։ 

Դեպի Արարատ 

Հ․Գ․ Ալիևը յոթ շրջան էր ուզում, բայց սա գրեթե ողջ Արցախը տվեց: Հիմա նա Սյունիքն է պահանջում: Մարդ վախենում է ենթադրել սրա ապագա քայլերը»:

1