Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցած հայ թեկնածուների անունները

Հայտնի են Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները:
«Արեւելք»-ի Բեյրութի աղբյուրի հաղորդմամբ արդեն իսկ հայտնի են այն վեց հայ պատգամավորների անունները, որոնք նոր խորհրդարանի մաս կկազմեն:
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաջողություն են գրանցել Հակոբ Բագրատունին, Հակոբ Թէրզյանը ու Փոլա Յագուպյանը, եւ Ժան Թալուզյանը, Արամ Մալյանը, Ճորճ Պուչիքյանը: