Հայտնի են Դաշնակցության օգտին քվեարկության նախնական արդյունքները

Արցախի Հանրապետության ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ Ստեփանակերտում ՀՅ Դաշնակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Ռուբենի Իշխանյանի օգտին քվեարկել են 400 ընտրող, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ստացել է 1201 քվե:
Հանրապետության շրջաններում նախագահի թեկնածու Դավիթ Ռուբենի Իշխանյանի օգտին քվեարկել են՝
Մարտունի՝ 682 ընտրող
Ասկերանի շրջան՝ 230 ընտրող
Քաշաթաղի շրջան՝ 187 ընտրող
Հադրութի շրջան՝ 73 ընտրող
Շուշիի շրջան՝ 61 ընտրող
Շահումյանի շրջան՝ 32 ընտրող
Մարտակերտի շրջան՝ նախնական արդյունքները առայժմ չեն հրապարակվել
Երևան/1՝ 3 ընտրող
Հայ Հեղափոխական Դաշնակցության օգտին քվեարկել են՝
Մարտունի՝ 1341 ընտրող
Ասկերանի շրջան՝ 583 ընտրող
Հադրութի շրջան՝ 292 ընտրող
Քաշաթաղի շրջան՝ 287 ընտրող
Շուշիի շրջան՝ 256 ընտրող
Շահումյանի շրջան՝ 141 ընտրող
Մարտակերտի շրջան՝ նախնական արդյունքները առայժմ չեն հրապարակվել
Երևան/1՝ 12 ընտրող