Հայրենիքի փրկության հանրահավաքը Ազգային ժողովի մոտ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Հայրենիքի փրկության հանրահավաքը Ազգային ժողովի մոտ

Հայրենիքի փրկության հանրահավաքը Ազգային ժողովի մոտ

Այսօր, Փետրվարի 26-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցասվ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շաարժման հանրահավաքը։

Ես կոչ եմ անում ոստիկաններին միանալ ժողովրդին և երկու կոպեկի համար չծառայել․ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս ներկայացրել էր, թե զինվորականների աշխատավարձերը որքանով են բարձրացվել իր իշխանության օրոք։

https://youtu.be/rafbmaYwTzE

Իշխանությունն արդեն դատապարտված է, այս իրավիճակում կառավարել չի կարող․ իր հերթին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք իսկապես եզակի պետություն ենք, պատկերացրեք մի պետություն, որը խայտառակ պարտություն է կրել, և բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ երկրի ղեկավարն ունի այդտեղ մեղավորություն: Պատկերացրեք մի երկիր, որի նախագահը, բանակը ամբողջ կազմով, եկեղեցին, ակադեմիան պահանջում են վարչապետի հրաժարականը, մի երկիր, որտեղ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությանը և զգալի մասը պահանջում են հրաժարական, էլ ո՞վ մնաց, ո՞ւմ է կառավարում ինքը: Աշխարհում չկա մի պետություն, որ իմ թվարկածից մեկը, երկուսը բավարար չլինեին հեռացնելու համար ղեկավարին»։

«Այս իրավիճակում շատ կարևոր է Հայաստանի նախագահի դիրքորշումը։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը գտնվում է նախագահի սեղանին։ Նա հայտարարել է, որ դա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետից հետո ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ նախագահը օրենքի շրջանակում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է, և ներկայացնի ՍԴ», – հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, թե բոլորի պահանջը պետք է լինի այն, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և հստակ ձևակերպի իր առարկությունը և փաստաթուղթն ուղարկի ՍԴ։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ իրենք պահանջելու են, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

«ԳՇ պետի ազատման դիմումը նախագահի սեղանին է։ Նախագահը հայտարարել է, որ այն չի ստորագրելու, բայց դա բավարար չէ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետում ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահն օրենքի շրջանակներում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է և ներկայացնի Սահմանադրական դատարան։ Այս պահին բոլորիս գլխավոր պահանջը պետք է լինի դա, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և չգնա այդ քայլին, շատ հստակ ձևակերպվի իր առարկությունը, փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան։ Առաջարկում ենք երթով շարժվել նախագահի նստավայր՝ մեր պահանջը ներկայացնելու, պահանջելու հանդիպում, որպեսզի այդ պահանջն իրականություն դառնա։ Մենք նախագահից պահանջում ենք իբր Սահմանադրության երաշխավոր և երկրի գլուխ՝ տեր կանգնի Սահմանադրությանը և չտրվի այդ խելագարի շանտաժներին։ Այս հրապարակից է թելադրվելու Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը. Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի Հայրենիքի փրկության արժման պատվիրակությանը։

arfd.am

1