Հայրենիքի հանդեպ սերը սկսվում է այն ճանաչելուց
ՀՅԴ Արցախի պատանեկան միության Աշանի և Վազգենաշենի պատանիները այցել են Ամարաս, որտեղ էլ վարիչների դասախոսության միջոցով առավել մանրամասնորեն ծանոթացել են եկեղեցու հարուստ պատմությանը՝ Գրիգոր Լուսավորչի կողմից Ամարասի կառուցման, Գրիգորիսի այդտեղ հուղարկավորված լինելու և Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախում առաջին դպրոցի հիմնման մասին:
Այնուհետև պատանիներն ուղևորվել են Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի տարածքում գտնվող մոտ 2040 տարեկան չինարի ծառը ևս մեկ անգամ տեսնելու:
«Մատաղ սերնդին պատմամշակութային արժեքներին ծանոթացնելու, մեր՝ դարերով փոխանցված հարստությունների հանդեպ պատասխանատվության զգացում, հետաքրքրություն ու սեր առաջացնելու, ժամանակի մարտահրավերներին հայրենասիրությամբ ու հայրենաճանաչությամբ դիմակայելու համար կարևորում ենք պատանիների այցերը մեր մշակութային վայրեր, քանի որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է այն ճանաչելուց»,- մատաղ սերնդին հայրենանվեր դաստիարակելու աս խոսքերով պատանեկան խմբի վարիչն ամփոփեց օրվա խորհուրդը: