Հայրենիքի եւ ժողովրդի առջեւ ծառացած դժվարին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում երիտասարդության դերը շատ կարևոր է
Նոյեմբերի 21-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հանդիպում է ունեցել «Արթուր Մկրտչյան» կոմիտեի ներկայացուցիչ, ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի ատենապետ ընկեր Արմոնդ Թահմասյանի հետ։ Հավաքին ներկա էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկեր Մհեր Ավետիսյանը։
Հանդիպման ընթացքում ընկերները զրուցեցին դաշնակցական երիտասարդի տիպարի, ներկայիս անելիքների եւ առաջնահերթությունների մասին։
Ընկեր Արմոնդ Թահմասյանը կարեւորեց դաշնակցական երիտասարդների ակտիվ դերակատարությունը հատկապես մեր հայրենիքի եւ ժողովրդի առջեւ ծառացած դժվարին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում։
Ներկաներն իրենց հերթին ուղղեցին իրենց հուզող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ։