Հայրենիքը վտանգի մեջ է. Հրայր Մարուխյան
Գլխավոր » Գաղափարական » Հայրենիքը վտանգի մեջ է. Հրայր Մարուխյան

Հայրենիքը վտանգի մեջ է. Հրայր Մարուխյան

Դեկտեմբերի 19-ին ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների ներկայացուցիչ (1972-1994), ՀՅԴ կուսակցության անդամ՝ 1950 թվականից, ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ 1963 թվականից, հասարակական-քաղաքական գործիչ ընկեր Հրայր Մարուխյանի ծննդյան օրն է.

Հրայր Թորգոմի Մարուխյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում։ Ավարտելով Իրանի պետական համալսարանի մեքենագիտական ճարտարագիտության բաժինը, հետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկությունը։ Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միությանը, այնուհետև՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։

Եղել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության հիմնադիրներից մեկը, հետագայում տնօրենը։ 1963 թվականին, որպես ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ՝ Հրայր Մարուխյանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխության առումով ՀՅԴ պատմության մեջ կարևոր նշանակություն է ունեցել։ Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ։ 1964 թվականի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի նստավայրը։

1967 թվականին՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրվեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, իսկ 1972 թվականի ապրիլին` Բյուրոյի ներկայացուցիչ Ա. Քաբաքյանի մահից հետո, ստանձնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պարտականությունները։ Նույն տարվա դեկտեմբերին կայացավ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրվեց Դաշնակցության վերջին քառորդ տարվա գործունեությունը պայմանավորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ։

yerkirmedia.am

1