Հայրենադարձություն և վերաբնակեցում

ՀՅԴ-ի համար հայրենադարձությունը միշտ եղել է ռազմավարական կարևորագույն խնդիր, և մեր կուսակցությունն իր ներուժով միշտ էլ զորավիգ է կանգնել հայրենադարձությանը:
Վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ամենակարճ ճանապարհն է հանդիսանում: Ծրագրված նպատակային վերաբնակեցման քաղաքականության իրագործման համար ՀՅԴ-ն անհրաժեշտություն է համարաում.
-Հայրենադարձության համար բարենպաստ պայմանների ապահովում և ապագա տարիների համար վերաբնակեցման պետական լուրջ ծրագրերի կազմում,
-Վերաբնակեցման քաղաքականությանը զուգահեռ՝ ներգաղթի և ներքին միգրացիայի քաղաքականության ամրագրում՝ այդ նպատակով առաջին հերթին ԱՊՀ-ում և ՌԴ-ում ապրող արցախցիների համախմբում և հայրենիք վերադարձի կազմակերպում,
-վերաբնակեցման գործընթացի՝ համահայկական բնույթի վերածում՝ հնարավորինս ընդգրկելով Սփյուռքի ներուժը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
2015թ. ՀՅԴ նախընտրական ծրագիր