Հայոց Մեծ Ցեղասպանության 110-րդ տարելիցը մեր ժողովրդի համար հիշատակի, պայքարի ու պահանջատիրության օր է

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարությունը.
«Հարգելի’ արցախցիներ,
Այս տարի նշվում է Հայոց Մեծ Ցեղասպանության 110-ամյակը։ Մեր ժողովրդի համար սա ոչ միայն հիշատակի, այլև պայքարի ու պահանջատիրության օր է։
Ապրիլի 23-ին Երևանում կկայանա ջահերով երթ, որը նվիրված է ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Մենք, որպես ցեղասպանություն վերապրած, միջազգային անտարբերության զոհ դարձած ու բռնի հայրենազրկված ժողովուրդ, պարտավոր ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել Դեր Զորից մինչև Բերձոր տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վրա՝ պահանջելով արդար պատիժ, հատուցում, հավաքական ու արժանապատիվ վերադարձ, ինչպես նաև հայ գերիների ազատ արձակում։
Միացե՛ք մեզ, որպեսզի մեր ձայնը հնչելի դարձնենք ամբողջ աշխարհում»։