«Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով գիտաժողով
Գլխավոր » Լրահոս » «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով գիտաժողով

«Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով գիտաժողով

Սեպտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանում կայացել է «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով համահայկական գիտաժողով։ Այն նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ ԵՊՀ-ի Աստվածաբանության և Պատմության ֆակուլտետների հետ համատեղ։ Գիտաժողովի բացմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը կարևորել է եկեղեցու դերը, հատկապես պետականության բացակայության պայմաններում։

«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, իսկ Սփյուռքում նաև Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների առաքելությունը անցնում է հոգևոր-դավանաբանական տիրույթը և ստանձնում ազգապահպան մեծ առաքելություն։ Եկեղեցին կրթական և մշակութային գործունեության շնորհիվ դասվում է որպես ազգային գերագույն անփոխարինելի արժեք»,- նշել է նա իր ելույթում։ Գիտաժողովի ընթացքում Հայոց եկեղեցու տարբեր ժամանակաշրջանների պատմությանը վերաբերող զեկույցներով հանդես են եկել մասնագետներ ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից։

Պ․գ․թ․, դոցենտ Մելանյա Բալայանը ներկայացրել է «Հայ աղվանից կաթողիկոսության ազգապահպան առաքելությունը 6-10 դարերում» թեման, պատմաբան Հովիկ Ավանեսովը՝ «Հայոց եկեղեցու դերը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում»։

Ապառաժ

1