Հայկական կողմում ադրբեջանցի կենդանի զինվորական չկա
Անցած գիշեր մարտեր են ընթացել սահմանի ողջ երկայնքով։ Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքային բարելավումներ ունենալ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով գերված ադրբեջանցի գեներալի մասին հարցին, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմում ադրբեջանցի կենդանի որևէ զինվորական չկա։ Բայց քանի որ կան ադրբեջանցի զինվորականների բազում դիեր, ՊՆ ներկայացուցիչը, չկարողացավ որևէ բան հերքել կամ հաստատել։
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը կիրառել է ծանր հրետանային միջոցներ, թիրախավորվել են նաև բնակավայրեր։