Հայկ Խանումյանի կարծիքով նախարար աշխատելը քաղաքական երանգ չունի
Գլխավոր » Լրահոս » Հայկ Խանումյանի կարծիքով նախարար աշխատելը քաղաքական երանգ չունի

Հայկ Խանումյանի կարծիքով նախարար աշխատելը քաղաքական երանգ չունի

Երբեմնի ընդդիմադիր Հայկ Խանումյանը, ով այժմ զբաղեցնում է Արայիկ Հարությունյանի կառավարության կարևորագույն նախարարներից մեկի աթոռը, Ազգային ժողովի պատգամավոր լինելով, տարիներ շարունակ քննադատելով Արայիկ Հարությունյանի գործունեությունը, այժմ, փետրվարի 4-ի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր հայացքները չեն փոխվել: Մասնագիտությամբ քաղաքագետ Հայկ Խանումյանը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը համարում է մասնագիտական աշխատանք, որը քաղաքական երանգ չունի:

«Պատգամավոր Հայկ Խանումյանի և նախարար Հայկ Խանումյանի հայացքների միջև ոչ մի բան չի փոխվել, գործում ենք նույն համոզմունքներով, նույն ձևով՝ ուղղակի կառավարության անդամի սահմանափակումների պայմաններում: Այս աշխատանքը քաղաքական երանգ չունի, մասնագիտական աշխատանք է»,- նշել է Հայկ Խանումյանը: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո իրենց համար քաղաքական գործունեությունը դադարել է:

1