Հայը համախմբված է, հավատարիմ իր հողին ու հավատին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայը համախմբված է, հավատարիմ իր հողին ու հավատին

Հայը համախմբված է, հավատարիմ իր հողին ու հավատին

Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ եկեղեցում  տեղի է ունեցել մկրտության արարողություն: Մկրտության սրբազան արարողությամբ իրենց հավատը հավաստագրել են Աղավնոյի 59 բնակիչներ:

Մկրտության արարողությունն իրականացվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ:

Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ արարողությունը վաղուց էին պլանավորել: Նա կարևորել է այդպիսի միջոցառումների իրագործումը:

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ թշնամին պետք է իմանա, որ հայն իր հողի վրա ապրում է, համախմբված է և, անկախ օրվա իրավիճակից, հավատարիմ է իր հողին ու հավատին:

Լուսանկարները՝ Տիգրան Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

1