Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները. Գեղամ Ստեփանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները. Գեղամ Ստեփանյան

Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները. Գեղամ Ստեփանյան

«Իշխանական պատգամավորը Ֆրիդոմ Հաուսի զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացը կամ դանդաղումը կապում է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Պարզվում է` ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են։

Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։

Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները և նրանց խնդիրները, ու դա արվում է ուղղորդված։

Այս ամենն արդեն գարշելի է, «սիրելի քույրեր և եղբայրներ»։

Հուսով եմ՝ Ֆրիդոմ Հաուսի հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը»,- գրառման մեջ նշել է նա:

1