Հայաստանում բարձր ինֆլյացիայի պատճառներից մեկը մեր արտաքին պարտքն է․ Արթուր Խաչատրյան

Հայաստանում բարձր ինֆլյացիայի պատճառներից մեկը մեր արտաքին պարտքն է։ Ունենք դասական հիվանդություն, երբ տրանսֆերտները ուղղակի շատացել են, և դա բերում է տարածքային արժույթի թանկացման. այսօր «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Թե ինչ ազդեցությամբ, պարզ բան ասեմ․ օրինակ՝ գինի արտադրող ընկերությունն անցյալ տարի պայմանագիր է կնքել, որ իր գինու մեկ շիշը վաճառվում է 20 դոլարով։ Ակնկալվում էր, որ նա կստանա 10,000 դրամ, իր վրա ծախսը 8000 դրամ է, 2000 դրամ մեկ շշի մեջ նորմալ շահույթ է։ Հիմա ներքին ծախսերի վրա այս ամենի ազդեցությունը բավականին փոքր է, ծախսերը չեն նվազում, բայց հասույթը, վաճառքը նվազում են, և ինքը կանգնում է ուղղակի ճգնաժամի առաջ։ Նույնը տարբեր ոլորտներին է վերաբերում»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
yerkir.am