Հայաստանն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Հայաստանն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս

Հայաստանն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ԱԺ-ում Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետև այն պատկանում է ժողովրդին: 

Նախ ուզում եմ հիշեցնել դավաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշված օրեր են մնացել: 

Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունեք մեր ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ: 

Ձեր դավաճանական գործունեության արդյունքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից ավելի զոհված լուսավոր տղերք, 30 000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ… 

Դուք ի՞նչ իրավունք ունեք խոսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք և դժբախտություն եք բերել: 

Չի’ ստացվելու, չե’ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին: 

Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, և դու դա շուտվ կտեսնես»։

yerkir.am

1