Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է․ Արմեն Ռուստամյան
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է․ Արմեն Ռուստամյան

Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է․ Արմեն Ռուստամյան

Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է։ Մենք հայտնվել ենք մեր պատմական վերջին ժամանակաշրջանում, լուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն անթաքույց հստակ հայտարարում է, թե ինչի է ձգտելու, որոնք են իր կենսական շահերը, և դրանք ուղղակիորեն հակասում են ՀՀ կենսական և ռազմավարական շահերին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ակնհայտ մարտահրավեր է նետված,  և այդ մարտահրավերը մենք կա՛մ անտեսում ենք, կա՛մ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում։ Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերների հետ։ Մեզ մնում է մեկ շանս՝ կա՛մ խորհրդարանում արձանագրում ենք մեր կարմիր գծերը, մեր հայեցակարգը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանից դուրս»,- ասաց Ռուստամյանը։

https://youtu.be/qtjO2-0BBAY

yerkir.am

1