Հայաստանի իշխանությունները շողուլից ընկել են
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի իշխանությունները շողուլից ընկել են

Հայաստանի իշխանությունները շողուլից ընկել են

2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված արցախցիներն այսօր կրկին մեկտեղվել էին Հանրապետության հրապարակում՝ այնտեղից ուղղություն վերցնելով դեպի արտաքին գործերի նախարարություն: Հստակ  ձեւակերպված պահանջ ունեն՝ տալ միջազգային փախստականի կարգավիճակ, որպեսզի Արցախ վերադառնալու հող նախապատրաստվի։

https://youtu.be/Ope7O4ZAfB0

«Մեզ պետք է տալ միջազգային փախստականի կարգավիճակ, որ միջազգային հանրությունն ասի՝ ինչից է առաջացել այս փախստականը։ Առաջացել է Ադրբեջանի՝ 2020 թվականի սանձազերծած ագրեսիայի պատճառով, ուրեմն բուժելու համար պետք է գնանք պատճառի հետևից։ Մեր կռիվը Արցախ վերադառնալու համար է: Արցախ վերադառնալը մեզ համար ինքնանպատակ չէ։ Հիմնական նպատակը Հայաստանի ապագան է, քանի որ առանց Արցախի Հանրապետության տերիտորիալ ամբողջականության վերականգնման որեւէ հայ, եթե խոսում է Հայաստանի անվտանգության ու ապագայի մասին, պարզ ստախոս է։ Այդ պահի իր քաղաքական շահերի համար ժողովրդի գլուխը հարթուկում է»,-Yerkir.am-ի հաղորդմամաբ՝ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը:

Հարցին՝ ի՞նչ է սպասվում Արցախին, եթե Հայաստանի իշխանությունները ընդունեն խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկը, Լեւոն Հայրյանը ասաց՝ Հայաստանում մենք ունենք շողուլից ընկած իշխանություն, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, ինչ խաղաղության պայմանագիր է կնքում:

Խոսքն ուղղելով Հայաստանի գործող վարչախմբին՝ Հայրյանն ասում է. «Բազմաթիվ քաղաքագետներ այդ հարցը տալիս են՝ եթե պատերազմ չես հայատրարել Ադրբեջանին, կամ Ադրբեջանը քեզ պատերազմ չի հայտարարել՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, դուք կռվե՞լ եք իրար հետ: Չեն կռվել, չեն պատերազմել, բայց խաղաղության պայմանգիր են կնքում:

Ըստ Հայրյանի՝ այդ խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի: «Որովհետեւ դա այն նույն կապիտուլյացիայի շարունակությունն է, որ ուզում են տեղափոխել թղթի վրա: Դրա համար հակառակ կողմը շտապում է: Մեր կողմի հիմնական գործողությունն էլ կարելի է բացատրել հետեւյալ արտահայտությամբ՝ շողուլից ընկել են, չգիտեն՝ ինչ են անում: Եւ իրենց՝ չիմանալ ինչ անելը, ուզում են բացատրել խորիմաստ, խորը քաղաքականության արդյունք: Սա է մեր վիճակի ողբերգականությունը»,-մեկնաբանեց նա:

1