Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին․ Սերգեյ Շահվերդյան
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը, ֆեյսբուքյան իր էջում, մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին եւ կոչ է արել ՀՀ իշանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանության ուղղությամբ։
«Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը. Այս անգամ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին։ Այլընտրանքը ինքնակազմակերպվելն ու ստիպելն է, որ իրենց հրապարակային գործողություններով զբաղվեն այդ հարցերով։ Բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, պետք է հասկանան, որ մենք լուռ չենք հետևելու, թե ինչպես է կործանվում մեր անցյալը և շարունակում ոտնահարվել մեր իրավունքները»,- նշել է Ս․Շահվերդյանը, միաժամանակ հղում անելով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով հարցի բարձրացման կարեւորությունը։