Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանավորվել են ամեն ինչ. Կիրո Մանոյան
Կիրո Մանոյանը կարծում է, որ ՌԴ ներկայությունը հայ–թուրքական բանակցություններում երաշխիք չէ Թուրքիայի` էքսպանսիայի դիմացն առնելու համար։
Թուրքիան չի կարող Հայաստանի հետ առանց նախապայմանի խոսել, քանի որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում Եվրոմիության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել էր այն մասին, որ Հայաստանը լավ կանի` ճիշտ գնահատի իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած հանդիպմանը։Երեկ` հունվարի 14–ին, Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Պարզ է, որ ՀՀ իշխանություններըերաշխիքենտվել, որ ինչ–որ ձևով կբավարարեն Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանները։ Այն, որ ասում եննախապայմաններչկան, մեզլռեցնելուհամարէ, սակայն մենք երեկ չէ, որ ծնվել ենք։ Հասկանում ենք, որ Թուրքիան իր իսկական դիրքորոշումը չի փոխել և ընդամենն ուզում է ներկայացնել, որ կառուցողական երկխոսություն կստացվի»,–ասաց Մանոյանը։Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները չեն կարող ցանկացածի` առավել ևս Թուրքիայի հետ լուրջ և կառուցողական բանակցություններ վարել, քանի որ այն քաղաքական ուժն են, որ պատերազմում պարտվել են։ Մանոյանը հիշեցնում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ և Ադրբեջանի չափ բռնություն կիրառեց Արցախում։
Նա կարծում է` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանավորվել են ամեն ինչ և երեկվա հանդիպումն ընդամենը բեմականացում էր։ Սրա վկայությունն այն է, որ 2 հարևան պետությունները, որոնք առնվազն վերջին 10 տարիներին ոչ մի դիվանագիտական կապ չեն ունեցել, 1.5 ժամվա ընթացքում կառուցողական խոսակցություն են ունենում, և ԱԳՆ–ների հայտարարությունների շուրջ համաձայնության գալիս` իրար կրկնող տեքստեր տարածելով։ Ավելին, Մանոյանը վստահ է` մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ համաձայնություն կա։
Քանի որ Հայաստան–Թուրքիա բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում, Մանոյանից հետաքրքրվեցինք`արդյո՞ք ռուսական միջնորդությունը երաշխիք չէ, որ գործընթացը չի հանգեցնի Հարավային Կովկասում Թուրքիայի հետագա էքսպանսիային։ Ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանի ներկայությունը չենք կարող երաշխիք համարել Թուրքիայի` տարածաշրջանում էքսպանսիայի դիմացն առնելու համար։ Մյուս կողմից, Մանոյանը հիշեցնում է, որ այնպես չէ` ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ երկխոսությունն առաջին պահից սկսեցին Մոսկվայի միջնորդությամբ։
«Եթե հիշում եք`վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ դիմել էր ոչ թե Մոսկվային, այլ Վրաստանին, որպեսզի միջնորդեն հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Դրանից հետո միայն ՀՀ իշխանությունները դիմեցին Մոսկվային, և հատուկ բանագնացների հանդիպումը կայացավ Մոսկվայում»,–ասում է Մանոյանը։
Նա նշում է` Թուրքիան ասում է, թե խնդիր չունի Հայաստանի հետ, և շարունակությունը պետք է լինի այն, թե Ռուսաստանն ինչ գործ ունի այստեղ իր ռազմական ներկայությամբ։ Հենց այս տրամաբանությամբ է, որ ՌԴ շահերից չի բխում հայ–թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը։
Մանոյանը կարծում է նաև, որ ՌԴ–ն «մտել է» այս գործի մեջ, որպեսզի կարողանա Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում հնարավորինս զսպի, քանի որ հատկապես պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում ֆիզիկական և ռազմական ներկայություն մեծ ունի։
«Կարծում եմ` Ռուսաստանը մտել է այս գործի մեջ, որպեսզի առանց իրեն չլինի ինչ–որ գործընթաց և փորձի իր շահերը տարածաշրջանում պաշտպանել։ Պարզ է, որ եթե ՌԴ–ն չաներ դա, ապա Արևմուտքի մասնակցությունը կլիներ։ Սակայն այնպես չէ, որ Ռուսաստանն է ՀՀ–ի փոխարեն խոսելու, և ՀՀ իշխանությունն ինչ է տալու այս ամենի արդյունքում, իրականում չգիտենք»,-իր խոսքն ամփոփեց Մանոյանը։Հիշեցնենք, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո ՀՀ և Թուրքիայի ԱԳՆ-երը նույնանման հայտարարությամբ հանդես եկան` ասելով, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
armeniasputnik.am