Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված չէ Ղարաբաղի հետ. Պուտին
Գլխավոր » Քաղաքական » Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված չէ Ղարաբաղի հետ. Պուտին

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված չէ Ղարաբաղի հետ. Պուտին

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում մամուլի հետ հանդիպման ժամանակ- գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սահմանային վերջին միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, դա բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», — ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին հայկական կողմն ունի 135 զոհ։

yerkir.am

1