Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան.Մուրադ Փափազյան
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան.Մուրադ Փափազյան

Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան.Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ելույթը «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին.

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավարման հարցն ապագայի համար գլխավոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-իր ելույթում ասել է Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերությունների սննկացում և դրանց վաճառքը թուրքական ընկերություններին, հայաստանից բնակչության արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։

«Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան»,-շեշտեց Մուրադ  Փափազյանը՝ նշելով, որ այդ պայմաններում հյուրանոցային բիզնեսը հետ կնահանջի և թուրքական ընկերությունները կրկին կգնեն դրանք։

Նրա խոսքով՝ Հայաստանի թուրքացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը և սփյուռքը կդառնան երկու առանձին միավոր։

Բանախոսը հայտարարեց, որ դեռ չի խոսում Հայոց ցեղասպանության խնդրի, փոխհատուցման մասին, որի ուղղությամբ սփյուռքը զգալի հաջողությունների է հասել, ինչը զայրացնում է Թուրքիային։

Նա նաև առաջարկեց հայ-թուրքական հարաբերությունների հարցով համահայկական հանրաքվե անցկացնել։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում.

1