Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց

Խաղաղության խաչմերուկին միայնակ կանգնած պաշտոնական Երևանի հերթական զիջումը՝ Հայոց պահանջատիրությունն է։ Նախ պատմական ու իրական Հայաստան, հետո՝ 1,5 միլիոն զոհի անունների ցուցակագրում ու ի վերջո Հայոց ցեղասպանության հարցը դուրս են բերում դիվանագիտական օրակարգից:
«Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձ կոչվածը ցույց է տալիս, որ այս քաղաքական ուժը արդեն իսկ հրաժարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին որեւէ մասնակցություն ունենալուց»,- abcmedia.am-ի պատրաստած ռեպորտաժում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այս իշխանությունների համար Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց»- շեշտել է Մանոյանը:
Մանրամասները տեսանյութում