Հայաստանը կարող է դուրս գալ պայմանագրից, բայց չի կարող դադարեցնել ԼՂ կամ Հայաստանի առնչությամբ վերջին 4 տարվա հետաքննությունը. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում իր տեսաուղերձում հայտարարել է՝ Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև Երևանն իրավունք ունի հետ վերցնել հայցերը: Օկամպոն, մասնավորապես, ասել է. «Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»:
Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը դադարեցնել միջազգային քրեական դատարանում հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը։
Հայերն ինձ հարցնում են՝ կարո՞ղ է Հայաստանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը։
Պատասխան. ոչ, չի կարող դադարեցնել 2021 թվականի մայիսի 10-ից մինչև պայմանագրից Հայաստանի դուրս գալու որոշում կայացնելուց մեկ տարի անց։ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային պայմանագրից, որը ստեղծել է դատարանը, սակայն դատախազը դեռ իրավունք կունենա հետաքննություն սկսել կատարված հանցագործությունների վերաբերյալ՝ իրավազորության տրամադրման պահից՝ 2021թ. մայիսի 10-ից և մինչև մեկ տարին լրանալը դուրս գալուց հետո։
Այնպես որ, Հայաստանը կարող է դուրս գալ պայմանագրից, բայց չի կարող դադարեցնել ԼՂ կամ Հայաստանի առնչությամբ վերջին 4 տարվա հետաքննությունը։