Հայաստանը չի կարող ճանաչել որևէ սուբյեկտի անկախություն, քանի դեռ չի ճանաչել Արցախինը
Գլխավոր » Լրահոս » Հայաստանը չի կարող ճանաչել որևէ սուբյեկտի անկախություն, քանի դեռ չի ճանաչել Արցախինը

Հայաստանը չի կարող ճանաչել որևէ սուբյեկտի անկախություն, քանի դեռ չի ճանաչել Արցախինը

Երկու օր առաջ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ինչպես կարող է դա անդրադառնալ Հայաստանի վրա, այդ թվում եւ տնտեսական առումով։

«Երբ իրավիճակը լարվում է, եւ մեր ռազմավարական գործընկերը առնչվում է այդ իրավիճակի հետ, բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի եւ մեր հարաբերությունների վրա»,-news.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակից կարող են օգտվել մեր թշնամիները, որոնք ամեն պահի ցանկանում են ինչ- որ նոր բան պոկել։

1