«Հայաստան» դաշինքի անդամները եւ խմբակցության պատգամավորները այցելել են Եռաբլուր
«Հայաստան» դաշինքի անդամները եւ խմբակցության պատգամավորները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին:
Այսօրվա իշխանության օրոք անհնար է խոսել ինքնիշխանության մասին, երբ մեր երկրի սահմաններն անառիկ չեն, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված չէ, ադրբեջանցիները մեր սահմաններին են, ճնշումներ են գործադրում, Գորիս-Կապան ճանապարհին տարբեր սադրանքներ են կազմակերպում։ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը։
yerkirmedia.am