«Հայաստան» դաշինքի անդամները ԱԺ նիստին ներկայացել են Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » «Հայաստան» դաշինքի անդամները ԱԺ նիստին ներկայացել են Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով

«Հայաստան» դաշինքի անդամները ԱԺ նիստին ներկայացել են Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով

«Հայաստան» դաշինքի անդամները 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ներկայացել են Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով։

Հիշեցնենք, որ կալանավորված են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են, որոնց մասնակցությունը ԱԺ նիստին սահմանափակված է կալանավորված լինելու պատճառով: 

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստին երդման արարողությունից հետո նիստը նախագահող Կնյազ Հասանովը հատ առ հատ հայտարարեց նորընտիր պատգամավորների անունները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ոտքի կանգնեցին, իրենց խմբակցության ամեն պատգամավորի անունն արտասանելուց հետո հոտնկայս ծափահարեցին իրենց:  

«Հայաստան» խմբակցության պատգամավորները նստած ընդունեցին իրենց անունների բարձրաձայնումը: Խմբակցության անդամները հոտնկայս ծափահարեցին միայն Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի համար։

Այսկերպ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, քանի որ Սյունիքի համայնքապետերը շարունակում են կալանավորված մնալ։ ԱԺ առաջին նիստին ներկա չեն Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր սարգսյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց պատգամավորական մանդատները։

Խմբակցությունը պահանջում է ապահովել նրանց ներկայությունը ԱԺ նիստին: Այս պահանջին է միացել նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը: 

yerkirmedia.am

1