«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն. շարունակելու ենք պետականության, մեր վիրավոր արժանապատվության վերականգնման համար պայքարել։ Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում՝ Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սևացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղձավանջային դարձնեն մեր ներկան և հավակնեն զրկել մեզ ապագայից»,- հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։