Մեր ժողովրդի իրավունքների հետապնդման գործում ՀՅԴ-ն ունեցավ, ունի եւ պիտի ունենա իր առանցքային տեղը եւ դերը
Գլխավոր » Լրահոս » Մեր ժողովրդի իրավունքների հետապնդման գործում ՀՅԴ-ն ունեցավ, ունի եւ պիտի ունենա իր առանցքային տեղը եւ դերը

Մեր ժողովրդի իրավունքների հետապնդման գործում ՀՅԴ-ն ունեցավ, ունի եւ պիտի ունենա իր առանցքային տեղը եւ դերը

«Մեզ համար Հայաստանի հզորացումը պայքար է: Արցախի անկախության պահպանումը պայքար է: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք եւ մեզ համար առաջնահերթ տեղ է գրավում Հայաստանի անկախության ամրապնդումը»,- այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը` նոյեմբերի 9-ին Բրյուսելում կայացած Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված ճաշկերույթ-դրամահավաքի ժամանակ: Նա շեշտել է, որ հայ ժողովրդի համար Հայ Դատը ամենօրյա պայքար է:

Իր խոսքում Արամ Ա. Կաթողիկոսը նշել է, որ Հայ Դատը միայն սփյուռքի կամ միայն Հայաստանի ու Արցախի դատը չէ, այն ամբողջ հայ ժողովրդի դատն է:

 «Այսօր Հայ Դատի մարմինները ի սփյուռս աշխարհի բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, նախանձախնդրությամբ, հետեւողականությամբ եւ մանավանդ կամքով եւ հավատքով հետամուտ են մեր ժողովրդի իրավունքներին … Մեր ժողովրդի իրավունքների հետապնդման գործում անկասկած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցավ, ունի եւ պիտի ունենա իր առանցքային տեղը եւ դերը»,- ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը:

1