Հայ Առաքելական Եկեղեցու դիմումն անտեսվեց ԱՀ կառավարության որոշմամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայ Առաքելական Եկեղեցու դիմումն անտեսվեց ԱՀ կառավարության որոշմամբ

Հայ Առաքելական Եկեղեցու դիմումն անտեսվեց ԱՀ կառավարության որոշմամբ

ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ընդօրինակումն է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված տոների և հիշատակի օրերի օրինագծին:

ԱՀ կառավարության որոշումն ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով՝ քննարկման համար: Ըստ ներկայացված նախագծի՝ 2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին:

Արցախի կառավարության ընդօրինակած օրենքով ԱՀ կառավարությունը տուրք տվեց Հայաստանի ապազգային կառավարության վարքագծին՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային արժեքների: ՀՀ-ում օրենքի ընդունման նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դիմել էր ՀՀ Ազգային Ժողովին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում:

1