Հավերժ մնացիր քո սուրբ հողում՝ հավերժ սիրահարված հայրենիքին...
Գլխավոր » Լրահոս » Հավերժ մնացիր քո սուրբ հողում՝ հավերժ սիրահարված հայրենիքին...

Հավերժ մնացիր քո սուրբ հողում՝ հավերժ սիրահարված հայրենիքին…

Եռագույնի նվիրյալը

Մարտի 16-ին լրացավ Արցախյան շարժման և պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, Թելման Հարությունյանի ծննդյան 66-ամյակը:

Հարազատները Թելմանի չեն կարող այցելել նրա շիրիմին:

Թելմանի կինը՝ Սվետա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսօր Թելմանի ծննդյան տարելիցն է..խոր կսկիծ, ափսոսանք ու ցավ եմ ապրում …շիրմաքարիդ այցելելու, քո սիրած կարմիր կակաչները խոնարհելու , խնկարկելու , աղոթք մրմնջալու , զրուցելու, հոգուս ցավը պատմելու.. հնար չունեմ…

Բարի էր անչափ Թելմանը, հավատքով, ազնիվ ու արդար, յուրաքանչյուր օրը համեմված սիրով, բարությամբ, անմնացորդ նվիրված հայրենիքին, ընտանիքին, ընկերներին։

Հավերժ մնացիր քո սուրբ հողում .. Հավերժ սիրահարված հայրենիքին, հող ու ջրին, ծառ ու թփին…

Շնորհավոր Տարեդարձդ երկնային, Թելման պապիկ, հիշատակդ միշտ վառ…»:

Թելման Հարությունյանի անունը հիշեցնում է 1988 թվականի հուլիսյան օրերը: Այդ ժամանակ Արցախում արտակարգ դրություն էր: Ժողվրդի շուրթերին «Միացու՜մ» էր, «Արդար պահա՜նջ»…

Թելմանի խիզախ քայլը ոգևորիչ եղավ ժողովրդի համար: Նա կարողացավ հաշված րոպեների ընթացքում բարձրանալ  Մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետել ադրբեջանական դրոշը` փոխարենը պարզելով հայկական եռագույնը: Ժողովրդի զարմանքն ու հիացմունքը անբացատերլի էր…Այս քայլի համար նա հետապնդումների ենթարկվեց, բայց նրա անունը հավիտյանս մնաց պատմության էջերում՝որպես խիզախ  արցախցու կերպար, եռագույնի նվիրյալ:

Թելմանն իր կյանքն ապրեց հայրենիքի հանդեպ ունեցած ազնիվ նվիրումով… նա վաղաժամ հեռացավ կյանքից՝ իր գործն ու նվիրումը թողնելով որպես հայրեսիրության վառ օրինակ:

1