«Հավաստի աղբյուր»-ում նշված՝ «Ադրբեջան»-ի հավանական քարտեզը

Օրեր առաջ «Հավաստի աղբյուր»-ում նշվեց «Ադրբեջան»-ի 1919-1920թթ․ ինչ-որ քարտեզի մասին, որն Ալիևը դեմ է տվել Հայաստանին՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացում հիմք դարձնելու համար։
Իհարկե, բազմիցս փնտրտուքներ տեղի ունեցան պարզելու համար, թե ի՞նչ քարտեզի կամ քարտեզների մասին է խոսքը․․․«Մուսավաթ» կուսակցության հիմնադիր, Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի նախագահ՝ Մամեդ Էմին Ախունդ Մոլլա ալ Աքբեր օղլու Ռասուլզադեն (1884-1955թթ․), հանդիսանում է՝ Շերվանի պատմական անունը «Ադրբեջան»-ի նենգափոխելու գլխավոր հեղինակներից։ «Ադրբեջան»-ի խորհրդայնացումից հետո նա հաստատվել է Անկարայում՝ «Մուսավաթ»-ի հակահայ ու հակախորհրդային շարժումը ղեկավարելու նպատակով, և այդ գծով հետագայում դարձել է Հիտլերի վստահելին՝ հարավային Կովկասի հարցերում։ Մամեդ Էմին Ռասուլզադեի հեղինակած «Ադրբեջանի Հանրապետություն» վերտառությամբ աշխատությունը հրատարակվել է Ստամբուլում, 1922թ․։
Սույն աշխատության մեջ տեղադրվել է մի քարտեզ՝ իբրև թե «բռնազավթված Ադրբեջան»-ից, ընդ որում ոչ միայն Գանձակն ու Արցախն են պատկերացվել «Ադրբեջան»-ի կազմում, այլ նաև Նախիջևանն ու Սիսականն (Սյունիք) ամբողջապես, Գեղարքունիքի մարզի մաքուր կեսը՝ Վարդենիսով, Սոթքով ու Շորժայով, Տավուշի մարզի մի զգալի մասը՝ Դիլիջանով և այլն։
(Ռասուլզադե, Մամեդ Էմին, Ադրբեջանի Հանրապետություն (արաբատառ ադրբեջաներենով), Ստամբուլ, 1922, էջ 167)Նկատի ունենելով սույն քարտեզի մոտավոր թվականը, կարծում ենք, որ հենց այս մասին է եղել բոթաբեր «հավաստի աղբյուր»-ի ահագույժ «բացահայտում»-ը․․․
Կարեն Խանլարյան