Հատուկ կարգավիճակ և հավելավճար՝ կենսաթոշակային տարիքի ազատամարտիկներին. ՀՅԴ նախընտրական ծրագիր
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Հատուկ կարգավիճակ և հավելավճար՝ կենսաթոշակային տարիքի ազատամարտիկներին. ՀՅԴ նախընտրական ծրագիր

Հատուկ կարգավիճակ և հավելավճար՝ կենսաթոշակային տարիքի ազատամարտիկներին. ՀՅԴ նախընտրական ծրագիր

Պետությունը հատուկ հոգացության տակ է պահում զոհված զինծառայողների, հաշմանդամների ընտանիքներին, բայց հասարակության մի զգալի հատված կարծես թե դուրս է մնացել պետական ուշադրությունից: Խոսքը ազատամարտիկների մասին է և Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում այս խնդրի լուծման բանաձև է առաջարկում: Այս մասին մարտի 6-ին Քաշաթաղի շրջանում կայացած հանդիպումների ժամանակ նշել է Արմինե Հարությունյանը:

«Ազատամարտիկները ժամանակին իրենց կյանքը, առողջությունը երիտասարդ տարիները չեն խնայել մեր երկրի համար: Մենք առաջարկում ենք կենսաթոշակային տարիքի ազատամարտիկներին հատուկ կարգավիճակ տալ և պետության կողմից հավելավճար տրամադրել: Այս դրույթը կարևոր ենք համարում ազատամարտիկների ավանդը գնահատելու առումով և տեսնում ենք իրատեսական այն ուղիները, որոնց միջոցով այն կարող ենք իրագործել»,- ասել է Արմինե Հարությունյանը:  

1