Հարգանքի տուրք է մատուցվել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորները և ԱԺ աշխատակազմի անդամներ այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: