Հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Գլխավոր » Լրահոս » Հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին

Փետրվարի 13-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հանգանքի տուրք մատուցել Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակին։

Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների շիրիմներին այցելությունը կազմակերպվել էր Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից: Այցելությանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, պետական այրեր:

1