Հարգանքի տուրք՝ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին
Գլխավոր » «Հայաստան» դաշինք » Հարգանքի տուրք՝ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին

«Հայաստան» դաշինքն այսօր, մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման, առաջին Հանրապետության օրը հարգանքի տուրք մատուցեց Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։

Հավաքին ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի հուշարձանին։

«Մայիսի 28-ի ավանդական տոնը այսօր մեր ժողովուրդը նշում է տխրությամբ, հուսահատությամբ։ Տասնամյակներ շարունակ Սարդարապատի հուշահամալիրը լեփ-լեցուն էր մեր հայրենակիցներով, երկրի ղեկավարից մինչև վերջին գյուղի բնակիչը, սակայն այսօր Սարդարապատի հուշահամալիրը, շրջափակված հազարավոր ոստիկաններով, մարդկանց թույլ չէին տալիս իրենց հարգանքի տուրքը մատուցել։

Մի խումբ գլխիկորներ միայն այդ ոստիկանական շղթաների մեջ կարողանում էին քայլել՝ ինչպես վերջին ամիսներին այլևս զրկված են երկրում ազատ քայլելու հնարավորությունից»,- հավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ վերջին երեք տարիներին մեր պետության ընթացքին՝ նշելով․ «Այսօր Արամ Մանուկյանի արձանի առջև հիշում եմ, թե մեր պետականության կերտիչը ինչպես սկսեց անկախության երթը ու մեծ նավարկությունը, որն անցավ տարիներ, տասնամյակներ շարունակ, եկավ խաղաղ մի ընթացքի, իսկ վերջին տարիներին ու հատկապես ամիսներին մտցվեց այն փոթորիկների մեջ, տրվեց ժայռից ժայռ, որովհետև էր նավապետն էր խենթ և կառավարել չգիտեր։ Արամի արձանի մոտ ակամա հիշում եմ ՝ 2018 թ․, երբ պատրաստվում էինք Առաջին Հանրապետության հարյուրամյակը նշել նշել տոնակատարությամբ, ուժեղ բանակով, համախմբված, անկախ, զորեղ Արցախի Հանրապետությունուվ։ Արամի արձանը բացվելու էր մայիսի 28-ին, բայց անգամ դա իր կյանքի պես եղավ շատ դժվարին․ պոպուլիտական կոչերով իշխանության եկածները տևական ժամանակ խոչընդոտում էին արձանի բացումը՝ մինչև որ առանց պետական թույլտվության 2018 թ. հունիսի 17 Երևանի կենտրոնում վեր խոյացավ hանրապետության հիմնադրի արձանը»։

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․ «Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու և շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն և ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց Մայիսի 28-ի առիթով և մաղթեց հավատի նորոգում, նորանոր ու մեծ հաղթանակներ, և ասաց, որ հավատում է այդ հաղթանակներին:

«Կեցցե՛ն ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները։ Կեցցե՛Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական հայությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ 103 տարի առաջ այս օրը, դարեր տևած դադարից հետո, համատարած խավարի, հուսահատության մեջ հույսի շող փայլատակեց․ Ցեղասպանությունից փրկված, որբերով լցված, կոտրված ժողովուրդը ուղղեց իր մեջը, ելավ գոյապայքարի և ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկվեց, այլև պետություն ստեղծեց։

1