Հանրային խորհրդի համալրման համար հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջում
Գլխավոր » Լրահոս » Հանրային խորհրդի համալրման համար հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջում

Հանրային խորհրդի համալրման համար հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջում

Հանրային խորհրդի անդամները Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական էջով հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀ նախագահի՝ 2022թ. սեպտեմբերի 12-ի ՆՀ 1394-Ն հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, ովքեր պետք է կազմակերպեն Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և իրականացվելու է հասարակական հիմունքներով։

ԱՀ նախագահի կողմից նշանակված հանրային խորհրդի անդամները ներկայացրել են կազմը համալրելու համապատասխան դիմումի կարգը և ժամկետները. մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

1