Հանրային ճնշման տակ ենք փորձում հարցը բերել օրակարգ
Գլխավոր » Քաղաքական » Հանրային ճնշման տակ ենք փորձում հարցը բերել օրակարգ

Հանրային ճնշման տակ ենք փորձում հարցը բերել օրակարգ

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP — 29-ին ընդառաջ այսօր ժամը 11-ից մեկնարկել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիաները: Ակցիան սկսվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, և ապա մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ ԱԳՆ և այնուհետև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին եւ նշված բոլոր ներկայացուցչություններին հանձնվել են համապատասխան նամակ-պահանջագրեր։

<Մեր հիմնական պահանջը պատանդների եւ ռազմական գերինների վերադարձն է, ինչպես նաեւ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը>,- նշել է Գեղամ Ստեփանյանը,- սա այն թեման է, որի մասին լռել կամ անտեսել իրավունք չունենք, խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է: Մարդկանց ճակատագրերը պարզելու պահանջը պետք է մշտապես ներկայացվի` առավել շատ ճնշում գեներացնելու համար Ադրբեջանի նկատմամբ>:

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի նստաշրջանում գերիների եւ պատանդների հարցը չբարձրացրեց, նա նշեց, որ դա պետք է Փաշինյանին հարցնել, տարակուսելի է, որովեհետեւ դա հումանիտար հարց է եւ ՄԱԿ-ի ամբիոնը լավ առիթ էր, միջազգային ամենաբարձր ատյանից այն բարձրացնելու եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար:

<ՀՀ իշխանություններն այս հարցով պետք է առավել ակտիվ աշխատանք տանեն՝ բոլոր հնարավոր գործիքները օգտագործելով: Այս նկատառումով հասցեատերերի ցանկում ներառել ենք նաեւ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Հայաստանը առավել ակտիվ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ:

Հանրային ճնշման տակ ենք փորձում հարցը բերել օրակարգ, ՀՀ իշխանությունները ի թիվս այլ պետությունների պետք է գերիների վերադարձի հարցը օրակարգում պահեն եւ անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրերի պարզմամբ զբաղվեն>,- Նշել է Գ.Ստեփանյանը:

Այս օրերին միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակները մշտապես բարձրացնում են ադրբեջանական բանտերում պահվող հայ եւ օտարազգի գերիների եւ պատանդների վերադարձի հարցը, ներկայացնում նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումները:

Ապառաժ

1