Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա. Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն և խորհրդակցեք տեղի բժիշկ-նեյրովիրաբույժ Գ. Գյուլիշանյանի հետ: