Հանդիպումներ Կիպրոսի իշխող ՏԻՍԻ կուսակցության ղեկավարության, փոխնախագահի և Նիկոսիայի քաղաքապետի հետ

ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ ժամանել են Կիպրոսի Հանրապետություն։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի, փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի և Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ։
Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։