Հանդիպում Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցչի հետ
Օգոստոս 22-ին Բըրբէնքի Երիտասարդական կենտրոնում Արևմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպեցին հիւրաբար շրջանումս գտնուող Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի քարտուղար և ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի անդամ՝ Շաքէ Աւետեանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական Կոմիտէի անդամ և Օրակարգ պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր՝ Զարեհ Աճէմեան, Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի ատենապետուհի՝ Լուսինէ Տ. Պետրոսեան, Բրբէնքի Հայ Դատի Յանձնախմբի ատենապետ՝ Սագո Սիմոնեան և Բըբէնքի Հայ Դատի Յանձնախմբի անդամ և Նիկոլ Աղբալեան կոմիտէի փոխ ատենապետ Արմիկ Աւետիսեանը:
Կողմերը իրենց փորձառութիւնները փոխանակեցին Հայ դատի աշխատանքների տարբեր ոլորտների մասին ինչպիսին է կազմակերպական, համայնքային, քաղաքական և այլ բնագավառներում և ի յայտ եկաւ որ իւրաքանչիւր երկիր ունի իր աշխատանքային և կազմակերպական ոճը: Ուշագրաւ էր խոշոր թուով հայրենակիցների ներգրաւուածութիւնը և աշխատանքի ժողովրդական բնոյթը Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքներում, որ կարող է օրինակ հանդիսանալ արևմտեան ափի կազմակերպութեան համար: Պարզուեց նաև որ Արևմտեան շրջանի Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքային որոշ ոլորտներ որոնք վերաբերում են համայնքի իրաւունքների պաշտպանութեան հարցերին թեհրանում վերահասու են ազգային-եկեղեցական և պետական այլ կառոյցներ: Հետաքրքրական էր աշխատանքային և կազմակերպական զուգահեռներն ու բաղդատութիւնները:
Երկու կողմից եղան հարցեր որոնց տրուեցին համապարփակ պատասխաններ:
23 Օգոստոսի, 2022
Օրակարգ-Բրբէնք