հանդիպում-բաց դաս համաժողովրդական ընդվզման, պոռթկումի, ծավալվող իրադարձությունների շուրջ
Գլխավոր » Լրահոս » հանդիպում-բաց դաս համաժողովրդական ընդվզման, պոռթկումի, ծավալվող իրադարձությունների շուրջ

հանդիպում-բաց դաս համաժողովրդական ընդվզման, պոռթկումի, ծավալվող իրադարձությունների շուրջ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին ընդառաջ կազմակերպվել էր հանդիպում-բաց դաս Արցախյան շարժման առաջամարտիկների՝ Արզիկ Մխիթարյանի, Ալյոշա Գաբրիելյանի, Աշոտ Սարգսյանի, Եղիշե Առուշանյանի, Սերգեյ Գրիգորյանի և Ստեփանակերտի դպրոցների ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Այս մասին հրապարակել ենԱՀ ԿԳՄՍ նախարարության օաշտոնական էջում։


Բաց դասի մեկնարկը տվեց պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը՝ հակիրճ ներկայացնելով Արցախյան հիմնահարցի ծագումը, փուլերը:
Այնուհետև, հանդիպմանը հրավիրված՝ Արցախյան շարժման առաջամարտիկներից յուրաքանչյուրը խոսեց 35 տարի առաջ այս օրերին տեղի ունեցող համաժողովրդական ընդվզման, պոռթկումի, ծավալվող իրադարձությունների ու մասնավորապես՝ փետրվարի 20-ի ճակատագրական որոշման պատմական նշանակության մասին: Հուշերն ու հույզերը միախառնվեցին դեռևս 35 տարի առաջ սկսված պայքարը շարունակելու՝ պատանիներին ուղղված կոչերին ու հորդորներին:
Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, կրթության համակարգի ներկայացուցիչներ:

1