«Հանց ըրէք, վեր մեր վեզը ձեր վեզան կպած կենայ»․․․
Գլխավոր » Գաղափարական » «Հանց ըրէք, վեր մեր վեզը ձեր վեզան կպած կենայ»․․․

«Հանց ըրէք, վեր մեր վեզը ձեր վեզան կպած կենայ»․․․

Հայաստանի անկախութեան առաջին տարեդարձի առիթով (1919թ․ մայիսի 28), Ղարաբաղի Հայ Ազգային Խորհուրդի անունից ճառ է արտասանել կամաւորական շարժման հրամանատարներից, ՀՀ խորհրդարանի երկրորդ գումարման պատգամաւոր, ՀՅԴ գործիչ՝ Գերասիմ Բալաեանը (1880-1959թթ․)։ Սոյն ճառի բնագիրը պահպանուել է Արցախի բարբառով, որն անբողջապէս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարին, որը բերում ենք ստորեւ․

«Յարգելի Պրն․ Մինիստրներ, ըզօր թա մունք ձըզանայ շատ հեռուընք էս ազիզ օրը, կարըմ չընք վեր լեաւ մասնակից ընինք էս մեծ ուրախութեանը, ամմա դէ մունք լօխ հոգով, սրտով ծըզ նըհետընք եւ ծըզ նըհետ էլ ըլալընք:

«Խէ, հուչի գիւտում վեր մեր խօխեքը վըննըպեպէիկ երընկացալ քեցալ Սասուն, Զէյթուն, ե՛ւ Հայաստանի ե՛ւ ժողովրդի համար արիւն թափալ:

«Ըսօրան օրը մեզ օզումըն ծըզանայ բաժան անին եւ մեզ անդար թողին: Էդ բենը ընիլի բեն չի եւ մունք ծըզանա կարել չընք բաժան ընինք։

«Տիեր Աստւած, տւեր տուք, Պրն․ Մինիստրներ, հանց ըրէք, վեր մեր վեզը ձեր վեզան կպած կենայ մեր ժողովուրդը ձեր ժողովուրդի նըհետ ընի:

«Ուրիշ բան չօնինք ըսելի, լհա էսա մեր խնդիրքը, մեզ մըննընրադ քցիք վուչ»:

(Միացեալ եւ Անկախ Հայաստան, Հրատարակութիւն ՀՅ Դաշնակցութեան — Մատենաշար թիւ 1, Կ․ Պոլիս, 1919, էջ 98)

1