Համոզված եմ, որ ՌԴ-ն կշարունակի առաջ մղել ԼՂ կարգավիճակի հարցը

Կողջունեմ, շնորհակալություն կհայտնեմ Նիկոլին, կհեռանամ քաղաքականությունից, եթե ասի, որ Արցախի ինքնորոշումն անսակարկելի է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․
«Նիկոլը Պուտինին անկյուն ուղարկելու փոխարեն պետք է աշխատեր, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանեն բոլորը։ Լավ կլիներ, որ այն ինչ ասաց Պուտինին, Բրյուսելում ու Պրահայում ուղիղ ասեր ալիևի ճակատին։
Պատրաստ ենք պատռել խաղաղության պայմանագրի ցանկացած տարբերակ, ռուսական թե վաշինգտոնյան, որում չկա Արցախի ինքնորոշումը։ Կողմ ենք ցանկացած տարբերակի, որը կամրագրի այդ իրավունքը և դրա իրականացման ու երաշխիքների համակարգը։ Սոչիի հանդիպումը որոշակի հիասթափություն առաջացրեց, քանի որ Արցախի հիշատակման մասին սպասումները չիրականացան։ Մյուս կողմից, գրեթե համոզված եմ, որ ՌԴ-ն կշարունակի առաջ մղել ԼՂ կարգավիճակի հարցը»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը խոսել է նաև նոյեմբերի 5-ի հանրահավաքի, Մոսկվայից ուղղորդվելու վերաբերյալ իրենց ներկայացվող մեղադրանքների մասին։
tert.am