Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները, ապահովել արժանապատիվ ապագա․ Արցախի ԱԳ նախարար

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ:
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր առավել քան երբևէ մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։
Այսօր առավել քան երբևէ պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։ Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։ Կեցցե՛ Մայր Հայաստանը, Կեցցե Արցախը, Փա՛ռք մեր ժողովրդին»,-նշել է նա: