Համբիկ Սասունյանը Հայաստանում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը Հայաստանում է: Այս մասին նա տեղեկացրել է իր գրառմամբ.

«Սիրելի հայրենակիցներ, 

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն:

Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս:

Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ:

Վերջապէս հասած եմ տուն… Սիրով՝ Համբիկ Սասունեան»:

Նշենք, որ Համբիկ Սասունյանին ամերիկյան դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայում գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար: Սպանությունը կատարելիս հայ վրիժառուն, ի դեպ, եղել է 19 տարեկան: 

Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին Կալիֆորնիայի դատարանը բավարարել էր Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման հայցը, սակայն ամիսներ անց Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոմը որոշել էր արգելափակել դատարանի որոշումը: Իսկ ահա անցած ամիս Լոս Անջելեսի գերագույն դատական ատյանը բեկանել էր Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ նահանգապետի որոշումը: Գերագույն ատյանն անհիմն էր որակել Նյուսոմի որոշումը եւ նրա բացատրությունները:

Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:

1