Համազգայինի և ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունը՝ Մաճկալաշենի պատանիների համար
Գլխավոր » Լրահոս » Համազգայինի և ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունը՝ Մաճկալաշենի պատանիների համար

Համազգայինի և ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունը՝ Մաճկալաշենի պատանիների համար

Հուլիսի 30-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի Համազգայինի ազգային պարի և հմուտ ձեռքերի խմբակների երեխաների համար կազմակերպվեց 《Գիտունիկներ》խորագրով տրամաբանական խաղ-մրցույթ :

Խաղն ընթացավ Մաճկալեշենի դպրոցի բակում, որին ներկա էին նաեւ դպրոցի մի խումբ ուսուցիչներ։

Խաղի արդյունքում մասնակից թիմերը արժանացան պատվոգրերի եւ խրախուսական մրցանակների։

Միջոցառման ընթացքում դպրոցականների համար ելույթ ունեցավ Շուշիի շնորհալի երիտասարդներից Մարիամ Անդրեասյանը՝ կիթառի նվագով ու երգով գեղեցկացնելով միջոցառումը։

Մաճկալեշենի ազգային պարի խմբակի երեխաները ներկայացրին իրենց սովորած ազգային պարերը։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնեց խմբակավարներին եւ շնորհակալագրեր հանձնեց նրանց՝ կարևորելով սահմանամերձ բնակավայրում ուսուցիչների անդուլ աշխատանքը։

Hamazkayin Artsakh office

1